Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Շոկոլադը երջանկության բանաձև՞ . Նատալի Գոնչար-Խանջյան

Շոկոլադը երջանկության բանաձև՞ . Նատալի Գոնչար-Խանջյան

«Երջանկության բանաձևը մեր մեջ է, սիրելու, ոգևորվելու մեջ է, կյանքի ուրախությունները սրտաբաց ընդունելու, աշխարհի ու ինքներս մեզ հետ ներդաշնակ լինելու մեր ունակության մեջ է»,- Med-Practic-ի հետ զրույցում ասել է հոգեբան Նատալի Գոնչար-Խանջյանը, պատասխանելով մեր հարցին, թե շոկոլադը պարունակո՞ւմ է երջանկության բանաձև:


Հոգեբանը հայտնել է, որ շոկոլադը, ինչպես մի շարք այլ մթերքներ, պարունակում է էնդորֆին հորմոնը, որը կարճ ժամանակով պարգևում է հաճելի զգացողություն: Հայտնաբերվել է, որ սիրահարված մարդու օրգանիզմում նույնպես արտադրվում է էնդորֆին:


Հոգեբանի ձևակերպմամբ, երբ սիրահարությանը (Աստված մի արասցե) փոխարինում է հիասթափությունը, երեկվա սիրհարը այդ հորմոնի պակասը հնարավոր է լրացնի շոկոլադով: 


«Որքան էլ որ տարօրինակ թվա, շոկոլադ վայելելը հինգ զգայարանների մեդիտացիայի տեխնիկայի մաս է կազմում: Համի միջոցով մեդիտացիան հնարավորություն է տալիս գիտակցել մեր զգացմունքների ու սնունդի միջև կապը»,- նշել է Ն. Գոնչար-Խանջյանն ու խորհուրդ տվել` շոկոլադն ուտել վայելելով: Ըստ հոգեբանի, հարկ է ուշադրություն դարձնել, թե ինչպես է շոկոլադի փոքրիկ կտորը ձեր լեզվի վրա փոխում իր տեսքը, պետք է զգալ նրա բույրը, ըմբոշխնել համն իր բոլոր նրբերանգներով:


«Ցանկացած մեդիտացիայի հաջողության գաղտնիքը նրա պարբերականության և մարդու կենտրոնանալու ունակության մեջ է: Այնպես որ, շոկոլադի սիրահարները հանգիստ կարող են ուտել իրենց սիրելի քաղցրավենիքը, բայց չափավոր», -զգուշացրել է հոգեբանը:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ